ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է մինչև 2,4 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել ֆրանսիական արտադրության ապրանքերի ներկրման համար: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ֆրանսիական ապրանքների ցանկում ներառված են նաև ռոկֆոր տեսակի պանիրը, շրթներկը, պայուսակները և գինին: Թրամփի վարչակազմի նման գործելաոճը դիտարկվում է որպես ի պատասխան նրա, որ Ֆրանսիան հավելյալ հարկեր է սահմանել ամերիկյան տեխնոլոգիական կազմակերպությունների, այդ թվում՝ Google-ի, Amazon-ի և Facebook-ի նկատմամբ: