տուն Աշխարհ Թրամփը մոտ 4 միլիարդ դոլար է հատկացրել Նյու Յորքի տրանսպորտային համակարգին աջակցելու...

Թրամփը մոտ 4 միլիարդ դոլար է հատկացրել Նյու Յորքի տրանսպորտային համակարգին աջակցելու համար. ТАСС

326
0

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը 3.9 միլիարդ դոլար է հատկացրել Նյու Յորքի հասարակական տրանսպորտի օպերատորին որպես աջակցություն: Այս մասին հինգշաբթի հայտնել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն՝ ելույթ ունենալով ամենօրյա մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք Դոնալդ Թրամփի հետ խոսում էինք նահանգների ֆինանսական աջակացության մասին: Նա լսել է ինձ»,- ասել է Կուոմոն,- «Ես նրանից խնդրել եմ որոշակի միջոցներ հատկացման համար, և նա համաձայնել է Նյու Յորքի հասարակական տրանսպորտի օպերատորին աջակցել 3.9 միլիարդ դոլարով»:

Իր խոսքով՝ ֆինանսական միջոցներն արդեն նահանգի գանձարանում են: Ավելի վաղ Նյու Յորքի նահանգապետը հայտնել էր, որ ԱՄՆ համանուն խոշորագույն մեգապոլիսի հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի տարածման պատճառով նվազել է 92 տոկոսով:

Անցյալ 1 օրում, Կուոմոյի խոսքով, նահանգի տարածքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 157 մարդ: