տուն Աշխարհ Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության ծախսերը

Թրամփը հրաժարվել է վճարել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի անվտանգության ծախսերը

346
0
Դոնալդ Թրամփ, Մեգան Մարքլ, արքայազն Հարրի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Ես թագուհու և Մեծ Բրիտանիայի լավ ընկերն ու երկրպագուն եմ։ Լուրեր են շրջանառվում, որ Հարրին և Մեգանը, որոնք լքել են թագավորությունը, մշտական բնակություն են հաստատելու Կանադայում: Այժմ նրանք Կանադայից ԱՄՆ են եկել, սակայն Միացյալ Նահանգները չի վճարի նրանց անվտանգության ապահովման ծախսերի համար։ Նրանք պետք է վճարեն»:

Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի պաշտոնական ներկայացուցիչն, իր հերթին, հայտնել է, որ արքայազն Հարրին և նրա ընտանիքի անդամները մտադիր չեն ԱՄՆ իշխանություններից պահանջել վճարել իրենց անվտանգության ծախսերի համար։