ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ հնարավոր է՝ հրապարակի իր և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի ամբողջական արձանագրությունը:
«Ես այժմ ներկայացնում եմ ԱՄՆ-ը ՄԱԿ-ում, բայց թույլ եմ տվել վաղը հրապարակել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ իմ հեռախոսազրույցի ամբողջական, գաղտնազերծված և չխմբագրված արձանագրությունը: Կտեսնեք, որ դա շատ ընկերական և բացարձակապես տեղին զանգ է եղել»,- գրել է Թրամփն իր միկրոբոլոգում:
«Ոչ մի ճնշում չկա, և, ի տարբերություն Ջո Բայդենի և նրա որդու պատմության, չկա «ծառայություն՝ ծառայության դիմաց»,- իր գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, լուրեր էր շրջանառվում այն մասին, թե Թրամփը պահանջել է Կիևից հետաքննել Ջո Բայդենի որդու գործունեությունը Ուկրաինայում:
POTUS says he's releasing the full transcript of the Ukraine call, and amazingly Democrats now say the whistleblower complaint is more important
— Mark Meadows (@RepMarkMeadows) September 24, 2019
Folks, the 'whistleblower' wasn't on the call
They think a secondhand account of the call will tell you more than the *actual call*