տուն Աշխարհ Թրամփը կկործանի Թուրքիայի տնտեսությունը

Թրամփը կկործանի Թուրքիայի տնտեսությունը

475
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ «կոչնչացի ու կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքերն անցնեն թույլատրելի սահմանը»։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

ԱՄՆ նախագահի գրառումը վերաբերում է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։

«Ինչպես ես նախկինում հաստատակամորեն պնդել եմ, ուղղակի հիշեցման կարգով ասում եմ, որ եթե Թուրքիան անի որևէ բան, որը ես, իմ մեծ և անմրցելի իմաստությամբ, համարեմ սահմաններից դուրս, ապա լիովին կոչնչացնեմ և կկործանեմ Թուրքիայի տնտեսությունը (ես դա նախկինում արել եմ)։ Նրանք՝ Եվրոպան և մնացածը, պետք է ուշադիր լինեն»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here