տուն Քաղաքական Միջազգային Թրամփը կարգադրել է իր անունը տպել ամերիկացիներին տրվող նյութական օգնության կտրոնների վրա

Թրամփը կարգադրել է իր անունը տպել ամերիկացիներին տրվող նյութական օգնության կտրոնների վրա

262
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իր անունը տպել նյութական օգնության 1200 դոլարանոց կտրոնների վրա, որոնք կստանան 70 միլիոն ամերիկացիներ՝ պետական աջակցության ծրագրի շրջանակում: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է The Washington Post-ը:

Պարբերականի տվյալների համաձայն, Թրամփը ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի հետ քննարկել է կտրոնների վրա իր ստորագրության առկայության հնարավորությունը, բայց պարզվել է, որ դա անհնար է օրենքով, ուստի դրանց վրա կտպագրվի նրա անունը: Ըստ որոշ կարծիքների, դա կարող է ձգձգել կտրոնի ուղարկումը, բայց գերատեսչությունում լրագրողների զրուցակիցները հերքել են այս տեղեկատվությունը և հայտարարել, որ բոլոր վճարումները կկատարվեն ժամանակին:

Հաղորդվում է, որ սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ պետության ղեկավարի անունը կտպագրվի ԱՄՆ-ի հարկային ծառայության կտրոնների վրա:

Պարբերականի փորձագետների կարծիքով՝ երկրի առաջնորդը նման կերպ փորձում է քաղաքականացնել համաճարակի դեմ պետության պայքարը և առաջիկա ընտրություններին ընդառաջ քաղաքական միավորներ ձեռք բերել: