տուն Քաղաքական Հայաստան Թվային գործիքները՝ վիրուսը կանխարգելելու միջոց. Բագրատ Բադալյան

Թվային գործիքները՝ վիրուսը կանխարգելելու միջոց. Բագրատ Բադալյան

305
0

Կառավարության մամուլի կենտրոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի մամուլի ասուլիսն է:

Թեմա՝ Թվային գործիքները կորոնավիրուսի դեմ պայքարում. վարակակրի շփման շրջանակը պարզելը և ինքնամեկուսացման հսկողությունը։

Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը ներածական խոսքում ասաց, որ համակարգի նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը: Բջջային օպերատորների մասով հատկացվող տվյալների մասին Բադալյանն ասաց, որ շրջանակը պարզելուց հետո անցկացվում է հարցազրույց, ապա ինքնամեկուսացվում են մարդիկ:

Կան ինքնամեկուսացվածներ, որոնց նաև սնունդ է տրամադրվում սոցապ նախարարության տրամադրած տեղեկություններով: Ինքնամեկուսացվածների հետ հաղորդակցությունների միջոցով կապ է հաստատվում օրը մի քանի անգամ, որպեսզի վերահսկողությունն ավելի օպերատիվ լինի:

Վերահսկվում է ինքնամեկուսացվածներին: Եթե անձը լքում է մեկուսացման տարածքը, բջջային հավելվածով երևում է  քաղաքացու շարժը ևս: Տվյալները նման դեպքում փոխանցվում է ոստիկանություն:

Բջջային հավելվածով թեստավորման առնչությամբ. տվյալ անձանց հետ կապ է հաստատվում, ևս մեկ անգամ ճշտգրտվում է հարցերի պատասխանների իրականությունը, ապա ձեռնարկվում են համապատասխան միջոցներ արդեն ԱՆ-ի հետ:

Բջջային հավելվածով թեստավորման թիվը բավականին մեծ է:

Հայկ Մագոյան