Բոլորին է հայտնի, որ կկուները համարվում են ֆաունայի «ամենապորտաբույծ» կենդանիներից, քանի որ ձու ածելուց հետո նրանք իրենց ձվերը տեղափոխում են այլ թռչունների բույներ` այդպիսով նոր սերունդ մեծացնելու պարտավորությունը դնելով «այլոց ուսերին»:
Սակայն էվոլյուցիայի ընթացքում թռչունները սովորել են տարբերել կկուների ձվերն իրենց ձվերից: Այս մասին են վկայում մի խումբ գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Nature Communications գիտական ամսագրում: Պարզվել է, որ հյուրընկալող թռչունները սկսել են ածել այնպիսի ձվեր, որոնք կտարբերվեն կկվի ձվերից: Գիտնականներն ուսումնասիրել են 8 տեսակի թռչունների ձվադրումը, որոնք առավել շատ են տուժում կկվի գործողություններից: Գիտնականները հայտնաբերել են այնպիսի նշաններ թռչունների ձվերի կեղևի վրա, որոնք թույլ են տալիս թռչուններին տարբերել իրենց ձվերը և բույնից ցած նետել կկվի ձվերը: