տուն Սպորտ «Թռչող հոլանդացիները» դժվարությամբ 3 միավոր են վաստակել Ավստրալիայի ընտրանու հետ խաղում. Մունդիալ...

«Թռչող հոլանդացիները» դժվարությամբ 3 միավոր են վաստակել Ավստրալիայի ընտրանու հետ խաղում. Մունդիալ 2014

67
0

rsz_18na-12-master675Ֆուտբոլի Նիդերլանդների ազգային հավաքականը քիչ առաջ Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքի «Բեյրա Ռիո» մարզադաշտում դժվարին հաղթանակի է հասել կանաչ մայրցամաքը ներկայացնող ֆուտբոլիստների նկատմամբ: Մունդիալ 2014-ի  B խմբի այս հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսի 20-րդ րոպեին հաշիվը բացել է Արիեն Ռոբենը, սակայն մեկ րոպե անց «Նյու Յորք Ռեդբուլսի» կիսապաշտպան թիմ Քեհիլը վերականգնել է հավարակշռությունը:

Ընդմիջումից հետո 11-մետրանոցից Մայլ Էդինակը հաշիվը դարձրել է 2-1 (54′): Այս անգամ ևս հաշիվը բավական արագ հավասարվել է: Ընդամենը 4 րոպե հետո ավստրալացիների դարպասն է խոցել Ռոբին վան Պերսին: Իսկ 68-րդ րոպեին հոլանդացիների համար հաղթական գնդակն է հեղինակել Մեմֆիս Դեպայը:

Նկատենք նաև, որ խմբի մյուս հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Իրար հետ կմրցեն Իսպանիայի և Չիլիի ընտրանիները: