Չինաստանում այսօր հաղորդվել է թռչնագրիպով վարակման նոր դեպքերի մասին, սակայն բժիշկները հաղորդում են, որ առայժմ խոսք չկա համաճարակի մասին։
Արևելյան Չինաստանի Ֆուցզյան նահանգում այս հիվանդությամբ վարակվել են երկու հոգի։ Նրանց վիճակը բժիշկները կրիտիկական են որակում։ Եվս երեք դեպք արձանագրվել է այլ նահանգներում, ինչպես նաև Շանհայում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է այս հիվանդության 30 դեպք, չորս հոգի մահացել է։
Գիտնականները կարծում են, որ վիրուսը մարդուն փոխանցվում է թռչուններից։ Բնակչության շրջանում սկսում խուճապ առաջանալ, քանի որ հունվարի 31-ին այս երկրում նշվում է Ամանորը, իսկ հավն ու բադն այդ տոնի սեղանների անբաժանելի մասն են։ Սակայն այս դեպքերից հետո շատերը որոշել են հրաժարվել դրանից։