Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 291-ի: Արդեն վեցերորդ մարդն է մահացել այդ հիվանդությունից: Այս մասին հաղորդել է «Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը»` վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությանը:
Նախորդ օրվա ընթացքում 77 նոր դեպք է գրանցվել Պեկինում, Ուհանում, Հուբեյում և Շանհայում: Եվս 14 շրջաններում իշխանությունները մեկուսացրել են թոքաբորբի նման ախտանիշներով 54 կասկածելի անձանց:
Բուժվել և դուրս է գրվել 25 հիվանդ, 227-ը բուժվում են հիվանդանոցներում, որոնցից 51 հիվանդ միջին ծանրության և ծանր վիճակում են գտնվում, 12 հիվանդի վիճակը կրիտիկական է գնահատվում:
Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են նոր թոքաբորբով վարակված հիվանդին պլաստիկ պատանքով հիվանդանոց տեղափոխում, իսկ տեղափոխող բուժաշխատողները հերմետիկ կոստյումներով են: