Տարածաշրջանային փորձագետ, հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն անդրադարձել է Սիրիայում և հայաբնակ Քեսաբում տիրող իրավիճակին:
Ըստ նրա՝ թուրք-սիրիական պատերազմի հավանականություն կա, բայց դա չի լինի մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները:
«ԱՄՆ-ն ինքն է ցանկանում, որ Թուրքիան ընդգրկվի դրա մեջ: Նա շատ բացահայտ աջակցում է Թուրքիային, որովհետև Իրանին մեկուսացնելու համար վերջին կետը մնացել է Սիրիան: Միակ տարածքը, որտեղ Իրանը կարողանում է իր խոսքն ասել, Լիբանանն է: Սա իսկապես, պատերազմական իրավիճակ է, բայց, ցավոք, Սիրիայի ներկայիս իշխանությունը որևէ դերակատարություն չունի: Այստեղ կա Ռուսաստանի դերակատարումը, բայց Ռուսաստանը, դժբախտաբար երկակի խաղ է տալիս վերջին մի քանի տարիներին: Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականությունը ես երբևէ չեմ հասկացել: Ռուսաստանը թողել է դեպքերը զարգանան այնպես, ինպես պետք է, և դրանից հետո, իբր թե նեցուկ կանգնելու պարտքն է կատարել»,- ասում փորձագետը: