տուն Լուրեր Թուրք պատվիրակներն ընտրել են Հովհաննես Մարգարյանին

Թուրք պատվիրակներն ընտրել են Հովհաննես Մարգարյանին

204
0

Hovhannes-Margaryan (1)9999

Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Սևծովյան Տնտեսական Համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական և իրավական կոմիտեի հերթական նիստի ժամանակ կոմիտեի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հայաստանի պատվիրակ Հովհաննես Մարգարյանը: Նշենք, որ պատգամավորն ընտրվել է կոմիտեի մասնակից տասը երկրների՝ այդ թվում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների միանձնյա որոշմամբ:Այսօր ԱԺ-ում Հովհաննես Մարգարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները կողմ են եղել նրա թեկնածությանը:«Եթե անգամ նրանք դեմ լինեին, միևնույն է՝ մեծամասնությունը կողմ էր իմ թեկնածությանը, և ես կընտրվեի, սակայն ի զարմանս մեզ` Թուրքիայի 5-6 ներկայացուցիչները  դեմ չեն եղել, որ ես դառնամ փոխնախագահ»: Նշենք, որ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում հայ պատգամավորի թեկնածությունն առաջարկել էր Ռուսաստանի ներկայացուցիչը:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here