Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից իրականացվող «Վագրի ճիրան» ռազմագործողության ընթացքում թունել է հայտնաբերվել:
Այս մասին Twitter-ում գրառում է կատարել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ նշյալ թունելը պատկանում է Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ին։
Նշվում է, որ 1200 մ երկարություն ունեցող թունելն ունի 5 մուտք և բազմաթիվ կացարաններ։
Օպերացիայի ընթացքում թուրքական զինուժը առգրավել է նաև քուրդ զինյալներին պատկանող զենք և զինամթերք։