տուն Քաղաքական Միջազգային Թուրք կանանց յուրօրինակ պատասխանը փոխվարչապետին, ով կոչ էր արել ցածր ծիծաղել

Թուրք կանանց յուրօրինակ պատասխանը փոխվարչապետին, ով կոչ էր արել ցածր ծիծաղել

57
0

43ebf2d2-80dc-44c4-90a1-ce7caac1291a_medium-

Թուրք կանայք երեկ յուրօրինակ կերպ են արձագանքել երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առըչի այն հայտարարությանը, թե կանայք պետք է ցածր ծիծաղեն հանրային վայրերում։ Այս մասին գրում է The Independent-ը։

Արդեն գրել ենք, որ այս հայտարարությունից հետո թուրք մի շարք բլոգերներ խորհուրդ տվեցին Թուրքիայի վարչապետին ու նրա կառավարությանը չխոսել բարոյականությունից, քանի որ թարմ են դեռ հիշողությունները, թե ինչպես հրապարակված գաղտնի հեռախոսազրույցում Էրդողանը որդու հետ քննարկում էր խոշոր գործարարից կաշառք վերցնելու հարցը։

Բացի այդ, հազարավոր թուրք կանայք իրենց էջերում տեղադրել են բարձր ծիծաղ պատկերող սելֆիներ։ Դրանք ուղեկցվում էին #kahkaha (ծիծաղել) և #direnkahkaha (ծիծաղել և դիմադրել) հեշթեգերով։ BBC-ի հաշվարկով՝ մեկ օրում սոցցանցերում եղել է մոտ 300 հազար հրապարակում այս հեշթեգերով։