Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խորհրդարանի նախագահի, փոխվարչապետների, նախարարների հետ միասին հանգստայան օրերն անցկացրել է մարզական սրահներում։ Այս մասին տեղեկացնում է Xinhua գործակալությունը։
Նախագահը սկզբից ծանոթացել է Աշգաբադում Օլիմպիական ավանի կառուցման աշատանքներին, ապա այցելել է մարզական գույքով հագեցված դահլիճներ և ֆիտնես սրահներ։ Պաշտոնյաները համատեղ մարզում են անցկացրել, վոլեյբոլ և սեղանի թենիս խաղացել։
«Ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը պետք է առօրյա կյանքի նորմ դառնա յուրաքանչյուր թուրքմենի համար, պարբերական ֆիզիկական մարզումներն ավելացնում են աշխատունակությունը, ակտիվացնում են ստեղծագործական և մտավոր գործունեությունը», — ասել է Բերդիմուհամեդովը։