Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է 11 երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշումը։
Այն վերաբերում է Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Իսպանիայի, Մալթայի, Նորվեգիայի, Լեհաստանի և Պորտուգալիայի քաղաքացիներին։
Նշված երկրների քաղաքացիները զբոսաշրջության նպատակով Թուրքիա այցելելիս յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում առավելագույնը 90 օր կարող են առանց վիզայի գտնվել Թուրքիայում։