Ռուսաստանն ու Թուրքիան մինչև 2020 թվականը պատրաստվում են ապրանքաշրջանառությունը տարեկան հասցնել 100 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը համատեղ ասուլիսի ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք ընդհանուր նպատակ ունենք` մինչև 2020 թվականը ապրանքաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի»,- ասել է Էրդողանը: Նրա խոսքերով` նախարարություններն ու գերատեսչություններն աշխատում են այս ուղղությամբ: