Իրաքյան Քրդստանն ու Թուրքիան ստորագրել են նավթագազային պայմանագրեր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Փաստաթուղթը ենթադրում է նավթի արտահանում Թուրքիայի տարածքով: Այս պայմանագրերը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի և Իրաքի Քրդստանի ինքնավար մարզի վարչապետ Նեչիրվան Բարզանիի բանակցությունների արդյունքն են:
Նշենք, որ Իրաքի դաշնային իշխանությունները իրավասու չեն Իրաքյան Քրդստանում գտնվող նավթագազային ռեսուրսների տնօրինման համար, այդ լիազարություններն ամբողջությամբ տրված են ինքնավար մարզի ղեկավարությանը: