Թուրքիան և Իրանը կարող են ստեղծել ազատ առևտրի գոտի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը: Հաղորդում է Haber7-ը: Նրա խոսքերով` պաշտոնական Անկարան և Թեհրանը լավ հնարավորություններ ունեն համագործակցելու բոլոր ոլորտներում, սակայն տնտեսականը հետ է մնում մյուս բոլոր ոլորտներից:
«Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները ցածր են երկրների իրական ներուժից»,- ասել է նախարարը` նշելով, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը կամ վերացումը կօգնեն ոչ միայն Իրանին, այլև Թուրքիային: