Թուրքիան և ԱՄՆ-ն կստորագրեն համաձայնագիր, որով կազդարարվի ուղղաթիռների շինարարության նոր նախագծի մասին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet-ը։ Համաձայն այդ տեղեկության, պայմանագիրը կստորագրվի Sikorsky ընկերության հետ։
Պայմանագրի արժեքը կլինի 3.5 մլրդ դոլար, համատեղ կարտադրվի 109 ռազմական ուղղաթիռ։ Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարության և Sikorsky ընկերության միջև բանակցությունները մեկնարկել էին 2010 թվականին։ Թուրքիան վերջին տարներին ձգտում է շեշտը դնել ռազմական արդյունբերության զարգացման և սեփական արտադրությանը զարկ տալուն։ Այժմ Թուրքիան բավարարում է իր ռազմական պահանջների մոտ 54 տոկոսը։