Թուրքիան, Ադրբեջանը և Թուրքմենստանը պատրաստվում են ստեղծել համագործակցության եռյակ ձևաչափ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն` ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի նիստում: Հաղորդում է Trend գործակալությունը:
Այս ձևաչափով կողմերը կանցկացնեն հանդիպումներ: Նույն աղբյուրը հիշեցնում է, որ գոյություն ունի նաև Թուրքիա-Ադրբեջան-Իրան և Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան համագործակցության ձևաչափերը, որոնք ամեն տարի անցկացնում են համագործակցության ընդլայնմանն ուղղված հանդիպումներ: