տուն Աշխարհ Թուրքիան փակել է Նախիջեւանի հետ սահմանը. ինչից է վախենում Անկարան

Թուրքիան փակել է Նախիջեւանի հետ սահմանը. ինչից է վախենում Անկարան

422
0

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը մեկնաբանել է Թուրքիայի եւ Նախիջեւանի սահմանային անցակետի փակումը՝ կապված Իրանից կորոնավիրուսի սպառնալիքի հետ: Սահմանափակումներն ուժի մեջ են մտել փետրվարի 23-ից:

«Թուրքիայի պաշտոնատար անձինք կապ են պահում, բանակցում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որ Նախիջեւանը բարդ վիճակում չհայտնվի», – ասել է դեսպանը:

Սա հետաքրքիր իրավիճակ է: Թուրքիան հայտարարում է, որ փակում է ոչ թե Ադրբեջանի, այլ Նախիջեւանի հետ սահմանը, որն Ադրբեջանը համարում է իր տարածքը: Բացի այդ, Թուրքիան «խոստանում է հնարավոր ամեն ինչ» անել, որ Նախիջեւանը «չհայտնվի բարդ իրավիճակում»:

Բաքուն երեւում է վերջնականապես Նախիջեւանը հանձնել է Թուրքիայի պրոտեկտորատին եւ դրա տարածքում այլեւս չի տարածվում իր իրավազորությունը: Ալիեւն անուղղակի խոստովանել է դա, երբ Նախիջեւանի ղեկավարին ասում էր, որ այսուհետ պետությունը չի կարող նույն ծավալներով դոտացիաներ տալ Նախիջեւանին, եւ Նախիջեւանը պետք է սովորի ինքնուրույն գոյատեւել:

Ադրբեջանի կազմում Նախիջեւանի ֆորմալ գոյության ժամկետն աստիճանաբար մոտենում է ավարտին, ու Իրանն ու Թուրքիան մրցակցում են հայկական այդ հողակտորի համար: Ռուսաստանը չի կարող մասնակցել այդ պայքարին, անգամ «նախկին ԽՍՀՄ սահմանների պահպանության» պատրվակով: Ռուսաստանի իրավազորությունն ավարտվում է Հայաստանի ու Թուրքիայի եւ Իրանի սահմանին, իսկ Ադրբեջան նրան չեն թողնում:

Բաքվում ասում են, որ Թուրքիան Ադրբեջանի ղեկավարության հետ չի քննարկել իր որոշումը: Ավելին, ինչպես Բաքվում են նշում, Թուրքիան փաստացի մեկ բաց սահման է թողել Նախիջեւանի համար՝ Իրանի հետ սահմանը: Թուրքիայի հետ սահմանին բեռնատարներ են կուտակվել: Բաքվում տարակուսում են, որ սա տեղի է ունենում Էրդողանի Բաքու այցի նախօրեին:

Թուրքիան օգտվե՞լ է կորոնավիրուսից, որ ամրացնի իր ազդեցությունն Ադրբեջանում ու հեռացնի նրան Իրանից: Թե՞ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի կողմից օրինական պահանջների ներկայացմանը: