Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի սահմանին էլեկտրական նոր ենթակայանի կառուցումը թույլ կտա Ադրբեջանից Վրաստան արտահանել 500-600 մվտ էլեկտրաէներգիա։ Նրա խոսքերով՝ նախկինում էլ էր Ադրբեջանն էլեկտրաէներգիա արտահանում, սակայն այս նոր հզորությունները թույլ կտան ավելացնել էլեկտրամատակարարումը հարևան երկիր։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Նախարարի խոսքերով՝ առաջիկայում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգերի միավորման արդյունքում հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել նաև Թուրքիային։