տուն Աշխարհ Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. Մակրոն

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում. Մակրոն

242
0

Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Փոխանցում է РИА Новости-ն

«Թուրքիան վտանգավոր խաղ է խաղում Լիբիայում: Այդ մասին ես ասել եմ Թուրքիայի նախագահին»,- ասել է Մակրոնն ու ընդգծել, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Բեռլինում կայացած միջազգային խորհրդաժողովում ստանձնած պարտավորություններին:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ թեմայի շուրջ զրուցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մակրոնը հիշեցրել է Ֆրանսիայի դիրքորոշման մասին, ըստ որի՝ բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում: