տուն Աշխարհ Թուրքիան վերսկսել է միջազգային ավիափոխադրումները

Թուրքիան վերսկսել է միջազգային ավիափոխադրումները

248
0

Թուրքիան հունիսի 11-ից վերսկսել է միջազգային ավիափոխադրումները դեպի Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Նիդերլանդներ, սակայն որոշ սահմանափակումներով։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։

Եվրոպական նշված երկրներ կարող են մեկնել միայն Եվրոպական Միության երկրների քաղաքացիները, բնակության իրավունք կամ հատուկ վիզա ունեցող անձինք։ Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտնել է Ստամբուլի «Սաբիհա Գյոկչեն» օդանավակայանի խոսնակը։

«Պեգաս» բյուջետային անվիաընկերությունը հայտնել է, որ երկկողմանի թռիչքներ կիրականացնի Գերմանիայի տարբեր քաղաքներ՝ սկսած հունիսի 13-ից՝ կրկին փոխադրելով հատուկ փաստաթղթեր կամ թույլտվություն ունեցող ուղևորների։