տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան Ռուսաստանին կառաջարկի «Հարավային հոսքի» նոր նախագիծ

Թուրքիան Ռուսաստանին կառաջարկի «Հարավային հոսքի» նոր նախագիծ

114
0

0_4b546_85703814_orig

Թուրքիան մտադիր է Ռուսաստանին առաջարկել Սև ծովի հատակով անցկացվող «Հարավային հոսք» գազատարի շինարարության նոր ծրագիր: Թուրքիայի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն առաջարկում է դա անել ցամաքով: Հաղորդում է TRT Haber-ը:

Նախարարի խոսքերով` այս հարցն ինքը քննարկելու է «Գազպրոմի» ղեկավարության հետ: «Ուկրաինայի ճգնաժամը չպետք է արտացոլվի Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական հարաբերությունների վրա, քանի որ Անկարան և Մոսկվան համարվում են ռազմավարական գործընկերներ», — ասել է Յըլդըզը:

Տարեկան 63 մլրդ խորանարդ մետր գազի հնարավորություն ունեցող գազամուղը պետք է շահագործման հանձնվեր 2015 թվականի վերջում: Սակայն Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով դրա շինարարությունը կարող է դադարեցվել: