Թուրքիան պատրաստ է պաշտպանել իր տարածքը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքերով` թուրքական զինվորականները մտադիր են հետ մղել ցանկացած գրոհներ, որոնք կկատարվեն Սուլեյման Շախի դամբարանի ուղղությամբ:
«Մեր զինված ուժերը պատրաստ են նման ցանկացած զարգացման», — ասել է նախարարը:
Դամբարանն ու նրա շրջակա տարածքները հանդիսանում են Սիրիայի տարածքում Թուրքիայի անկլավը, այն պաշտպանվում է թուրքական զինվորականների կողմից: Վերջին օրերին տարածքն անցել է «Ալ-Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ձեռքը։