տուն Լուրեր «Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան

«Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ». Ռուբեն Սաֆրաստյան

175
0

Ruben-Safrastyan_0

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուիˋ երեկ Հայաստան կատարած այցից հետո, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը որեւէ փոփոխություն չի ակնկալում հայ-թուրքական հարբերություններում:

Այս մասին նա ասաց Araratnews.am-ի հետ զրույցում:

«Փոփոխություններ չեմ ակնկալում, որովհետեւ դրա համար նախադրյալներ դեռեւս չեմ տեսնում»,-ասաց նա:

Այն հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Թուրքիայի արտգործանախարարի մեկանաբանությունները հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ, որը մշտապես Թուրքիան կապում է հայ-ադրբեջանականի հետ, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Դա գնահատում եմ, որպես Թուրքիայի քաղաքականության շարունակություն, որը որդեգրել է Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այն, ինչ որ նա ասում է եւ անում է վերջին տարիներին, հիմա էլ նույն բանը շարունակվում է, ես նոր բան չեմ տեսնում: Թուրքիան չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եւ դրա համար, նոր զարգացումներ չեմ ակնկալում»:

Լիլիթ Առաքելյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here