տուն Աշխարհ Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայի վրա

Թուրքիան շարունակում է ռազմական գործողությունները Սիրիայի վրա

270
0
Չնայած նախօրեին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան համաձայնությանը, այնուամենայնիվ, թուրքական բանակը հարվածներ է հասցնում քուրդ զինյալների դիրքերին։  
 
Թուրքական Cumhurriyet պարբերականի տեղեկությունը փոխանցում է ermenihaber.am-ը։  Ըստ տեղեկությունների՝ Թուրքիան հրետակոծում է Սիրիայի Ռաս ալ Այն քաղաքը։
 
Վերոնշյալ տեղեկությունը, սակայն, հերքվել է թուրքական կողմից: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ապատեղեկատվություն է որակել բախումների մասին բոլոր լուրերը:
 
Էրդողանը պնդել է, որ Թուրքիան 120 ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները։
 
Հիշեցնենք, որ նախօրեին թուրքերը և ամերիկացիները պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120 ժամով կրակի դադարեցում կլինի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ 
 
ԱՄՆ-ն աջակցելու է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դուրս բերմանը տվյալ գոտուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here