Այսօր Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ուրան հարստացնել։
«Մենք նման նպատակ չունենք։ Թուրքիայի բոլոր համաձայնություններն ատոմային էներգիայի վերաբերյալ կնքվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցության շրջանակներումում։ Ուստի այն տեղեկությունները, որ մենք պատրաստվում ենք ուրան հարստացնել, չի համապատասխանում իրականությանը։
Նմանօրինակ ապատեղեկատվության նպատակն է Թուրքիայում ճգնաժամային իրավիճակ ստեղծելը», — թուրք նախարարի խոսքերն է փոխանցում Anadolu գործակալությունը։