տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան մոտ 200 տոննա ոսկի է գաղտնի վաճառել Իրանին

Թուրքիան մոտ 200 տոննա ոսկի է գաղտնի վաճառել Իրանին

165
0

feature70

Թուրքիայի իշխանությունները երկրի մակրոտնտեսական ցուցանիշները զգալի բարելավելու համար Իրանին են վաճառել ոսկու զգալի պաշարներ։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորների կողմից պատրաստված փաստաթղթին։

Մինչև իր հրաժարականը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հեռուստազրույցում ասել էր, որ Թուրքիան ունի արտաքին առևտրաշրջանառության դիսբալանսը կարգավորելու վախեցնող ծրագիր։ Սակայն նա չի հիշատակել այս օպերացիայի մասին, որը տևել է մոտ մեկ տարի։

Զեկույցի տվյալների համաձայն՝ Թուրքիան Թեհրանին է փոխանցել այնքան ոսկի, ինչի արդյունքում դեպի Իրան Թուրքիայի ոսկու արտահանումը 2011 թվականի 53 մլն դոլարից 2012-ին հասել է 6.5 մլրդ դոլարի։ Ընդդիմադիրները նշում են, որ այս գործարքը գտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վերահսկողության տակ։ Իսկ մի շարք պաշտոնյաներ տասնյակ միլիոնավոր դոլարների օգուտներ են ստացել։