Իսրայելում Թուրքիայի դեսպանատունը կարող է վերաբացվել, քանի որ հրեական պետության կառավարությունը պատրաստվում է 21 միլիոն դոլար վճարել «Մավի Մարմարա» ուղևորների սպանության համար: Այս մասին հաղորդում է Sabah օրաթերթը:
Թուրքիայի և Իսրայելի միջև փոխհատուցման վճարման մասին համաձայնագիրը կստորագրվի, հավանաբար, մարտի 30-ին՝ տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո: Սպասվում է, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի հումանիտար օգնություն ցուցաբերել Գազայի հատվածին:
Հիշեցնենք, որ 2010 թվականին «Խաղաղությա նավատորմը», որը հումանիտար օգնություն պետք է հասցներ Գազայի հատվածին, հարձակման ենթարկվեց իսրայելական սահմանապահների կողմից: Դրա հետևանքով զոհվել է 9 մարդ, որոնցից 8-ը՝ Թուրքիայի քաղաքացի: