Թուրքիան դիտարկում է անձնագրերի տրամադրման հնարավորությունն այն հայերին, որոնք հանդիսանում են 1915 թվականի դեպքերի ժամանակ այդ երկիրը լքածների ժառանգներ: Այս մասին հաղորդում է Haber 7 հեռուստաալիքը` հղում կատարելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Յասին Ակթային:
Նրա խոսքերով` այն հայերը, ովքեր ստիպված են եղել լքել Թուրքիայի տարածքը համարվում են այդ երկրի քաղաքացի: «Եթե չլիներ Առաջին աշխարհամարտը, ապա հայերը կշարունակեին մնալ մեր քաղաքացիներ», — ասել է Ակթայը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ուղերձ էր հղել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ` ցավակցություն հայտնելով «1915 թվականի դեպքերի զոհերի ժառանգներին»: