տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան հետևեց Հայաստանի օրինակին․ Նիմֆոմանուհին արգելվեց

Թուրքիան հետևեց Հայաստանի օրինակին․ Նիմֆոմանուհին արգելվեց

119
0

20140130-nimfom

Թուրքիայի իշխանությունները արգելել են դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերի՝ «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրութունը այդ երկրի տարածքում՝ սեքսուալ տեսարանների և մերկ մարդկանց մասնակցությամբ դրվագների առատության պատճառով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Ըստ նախատեսվածի՝  ֆիլմի ցուցադրությունը սկսվելու էր մարտի 14-ից։ Սակայն Թուրքիայի կինոյի խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է հանել «Նիմֆոմանուհին» տեսավարձույթից։

Հիշեցնենք, որ այս ֆիլմը Հայաստանում նույնպես չի ցուցադրվի։ «ՍինեմաՍթարը» որոշում է կայացրել հանել այն տեսվարձույթից, թեպետ նախապես հայտարարել էր ցուցադրության մեկնարկի մասին։