տուն Լուրեր Թուրքիան կորցրել է վերահսկողությունը Ադրբեջանում. ադրբեջանագետ

Թուրքիան կորցրել է վերահսկողությունը Ադրբեջանում. ադրբեջանագետ

113
0

arm131425786380

«Այս պրոցեսները տանում են նրան, որ Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է տրոհվի, որովհետև այդ թվացյալ կայունությունը, որ կա այդ երկրում, ըստ էության, թվացյալ է: Նրանց մոտ արդեն լուրջ մտավախություն կա: Ուկրաինայի դեպքերը նրանք դիտում են որպես նախադեպ: Եվ պարզ է, որ էթնիկ խմբերը, որ կան այդ երկրում, այսպես ասած, ազգային զարթոնք են ապրում: Վերջերս եթե հետևեք ադրբեջանական մամուլին, դուք ինքներդ կտեսնեք, որ ընդհանրապես կրոնական տարբեր շարժումների ակտիվություն է նկատվում Ադրբեջանում»:

«Թուրքիան միշտ փորձել է Ադրբեջանում վիճակը պահել վերահսկողության ներքո: Սակայն վերջերս Էրդողանի այցը Բաքու փաստեց, որ հիմնական նպատակներից մեկը «գյուլենական» շարժման դեմն առնելն էր: Որովհետև Էրդողանը գյուլենականությունը տեսնում է որպես մեծ վտանգ իր վարչակարգի համար, իսկ Ադրբեջանում գյուլենականները ունեն մեծ թափ: Եվ Էրդողանը Ալիևին խնդրել է, որպեսզի դրա դեմն առնեն: Այսինքն՝ կարելի է ասել, որ Թուրքիան կորցրել է վերահսկողությունը Ադրբեջանում»,- կարծում է ադրբեջանագետը: