Անկարան կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը: Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է Dünya bülleteni-նը:
Նա ասել է, որ թուրքական կողմը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել երկկողմ հարաբերությունների բարելավման համար: Թուրքիան առանձնահատուկ նշանակություն է տալիս նաև հայ-թուրքական հարաբերություններին, սակայն դրա համար պետք է ազատվեն «օկուպացված» ադրբեջանական տարածքները:
Հիշեցնենք, որ այսօր Ահմետ Դավութօղլուն Երևանում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին: