«Շնորհիվ տնտեսական բարեփոխումներին, Թուրքիան դառնում է տարածաշրջանի էներգետիկ կենտրոնը։ Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը»,- հաղորդում է TRT Haber-ը։
Նրա խոսքերով՝ բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումները պայմանավորել են երկրի զարգացումը։ Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիային անհրաժեշտ են նոր ներդրումներ, և պետությունն ամեն ինչ անում է դրանք խրախուսելու համար։
«Սակայն կան ուժեր, որոնք շահագրգռված չեն երկրի տնտեսական աճով», — ասել է Էրդողանը։