Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է՝ Եվրամիությունն առանց ՆԱՏՕ-ի ի զորու չէ պաշտպանել սեփական անվտանգությունը:
Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ կին առաջնորդն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի պահպանումը կարևոր է համընդհանուր հետաքրքրությունների ու շահերի տեսակետից:Խոսելով ՆԱՏՕ-ի որոշ անդամների մասին՝ Մերկելը խոստովանել է, որ Թուրքիան բարդ գործընկեր է: Այդուհանդերձ, կանցլերը նշել է, որ ստիպված են այդ երկրին պահել ռազմական դաշինքում՝ զուտ աշխարհաքաղաքական ռազմավարության պատճառով: