Չինական CPMIEC ընկերությունը Թուրքիայում շահել է հեռահար հրթիռների արտադրության տենդերը ։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը՝ հավելելով, որ այդ ընկերությունն Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հետ ունեցած փոխգործակցության հետևանքով հայտնվել է ամերիկյան «սև» ցուցակում։
Պաշտպանական արդյունաբերության գործադիր հանձնաժողովը սեպտեմբերին հայտարարել էր տենդեր, որի նպատակն էր Թուրքիայի տարածքում հեռահար հրթիռների արտադրությունը։ Այս արտադրությունը չինական ընկերությունը կիրականացնի Թուրքիայի ընկերությունների հետ համատեղ։
Հայտնի է նաև CPMIEC ընկերության արտադրած այս տիպի հրթիռներն իրենց տեխնիկական տվյալներով գերազանցում են ռուսական, ամերիկյան և ֆրանս-իտալական նման արտադրանքին։