տուն Քաղաքական Միջազգային Թուրքիան անպայման հաշվի կառնի Բաղդադի կարծիքը Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման դեպքում

Թուրքիան անպայման հաշվի կառնի Բաղդադի կարծիքը Իրաքյան Քրդստանից նավթի արտահանման դեպքում

162
0

forbes

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանից նավթի արտահանումը Թուրքիայի տարածքով տեղի կունենա միայն պաշտոնական Բաղդադի թույլտվությունից հետո։ Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը։

Նրա խոսքերով՝ այն տեղեկությունները, թե Թուրքիան 90 մլն դոլարի գործարք է կնքել, չի համապատասխանում իրականությանը։ «Եթե ինչ-որ գործարք կնքվի, ապա Բաղդադն առաջին հերթին կտեղեկացվի դրա մասին և Իրաքին գումարներ կփոխանցվեն։ Դա թուրքական նավթ չէ, այն պատկանում է Իրաքին»,- ասել է Յըլդըզը։ Նա հույս է հայտնել, որ Էրբիլն ու Բաղդադը շուտով համաձայնության կգան։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտարարվել էր Իրաքյան Քրդստանից Թուրքիայի տարածքով նավթ արտահանելու մասին, պաշտոնական Բաղդադն իր բողոքն էր հայտնել այս կապակցությամբ՝ պահանջելով, որ կողմերը ստանան Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվությունը։