7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
«Իրանում երկրաշարժից հետո մեր յոթ քաղաքացիներ զոհվել են Վանում [նահանգում], որոնցից 4-ը երեխաներ են, երեքը՝ մեծահասակներ»,- ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում։
Սոյլուի խոսքով՝ ևս 5 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։