Վերջին հինգ տարիների ընթացքում Թուրքիայում կորել է 14 հազար 412 երեխա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան։ Հաղորդում է TRT Haber-ը։
Նրա խոսքերով՝ նրանցից 97 տոկոսը հայտնաբերվել է, սակայն 843 երեխայի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։ 2014 թվականի ապրիլին Թուրքիայում անհետ կորել է երեք երեխա։ Նրանցից երկուսի դին շուտով հայտնաբերվեց, սակայն մեկը շարունակում է անհետ կորած համարվել։