Թուրքիայում պետական աջակցությամբ կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողները դժգոհ են, որ իրենց կրթաթոշակներն ուշացումով են վճարվում։
Ուսանողները հայտնել են, որ իրենց կրթաթոշակները ստանում են 3 ամիսը մեկ անգամ՝ անհատական հաշվեհամարներին, որոնք բացվել են Ադրբեջանի Միջազգային բանկում։
Ինչպես հաղորդում է Trend-ը, 2013թ. մարտից հետո ադրբեջանցի ուսանողներն ընդամենը մեկ անգամ են կրթաթոշակ ստացել՝ նոյեմբերի 2-րդ կեսին. ստացվում է, որ եթե նախկինում 3 ամիսը մեկ անգամ էր, այժմ կրաթաթոշակներն ուսանողների հաշվեհամարներին փոխանցվում է 6 ամիսը մեկ անգամ։ Մինչդեռ թուրքական կառավարությունը կրթոթաշակները հանձնում է յուրաքանչյուր ամսվա 25-ին, և հաշվի առնելով սույն փաստը՝ ադրբեջանցի ուսանողները հույս են հայտնել, որ իրենց երկրի կառավարությունը ևս օրինակ կվերցնի նրանցից։