տուն Աշխարհ Թուրքիայում սովի մատնված վայրի խոզերը խանութ են ներխուժել (տեսանյութ)

Թուրքիայում սովի մատնված վայրի խոզերը խանութ են ներխուժել (տեսանյութ)

210
0

Թուրքիայի Բուրսա նահանգի Ինեգյոլի բարձրադիր շրջաններում ձյան պատճառով սովի մատնված վայրի խոզերը (վարազներ) սնունդ հայթայթելու համար գյուղ են ներխուժել և մտել խանութներից մեկը, որի դուռը բաց է եղել:

Նշվում է, որ խանութի աշխատակիցները  խուճապի են մատնվել և արագ լքել տարածքը: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես են վարազները ներխուժել խանութ ու սնվելուց հետո հեռացել այնտեղից: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ` խանութը լքելուց հետո վարազները մտել են գյուղացիների
հողամասեր: Կենդանիներին հեռացնելու համար գյուղացիներն ահազանգել են
փրկարարական ծառայություն: Փրկարարաները վայրի խոզերին տարել և բաց են թողել անտառում: