Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայից Թուրքիա ներգաղթյալների թիվը մոտենում է մեկ միլիոնի: Այս մասին նա ասել է երկրի խորհրդարանում: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել բոլոր այն սիրիացիներին, ովքեր եկել են այս երկիր:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ սիրիացի փախստականների ծախսերը կազմում են տարեկան 2,5 մլրդ դոլար: Հայտնի է նաև, որ սիրիացիների մեծ մասը տեղափոխվել է Թուրքիայի տարբեր քաղաքներ, իսկ վրանային ճամբարներում մնում է 24 հազար մարդ: