Թուրքիայի իշխանությունները հայտնել են այն մասին, որ Սիրիայի հետ սահմանին առգրավվել են բաղարիչներ, որոնցից հնարավոր է քիմիական զենք ստանալ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել թուրքական Ռեյհանլի մարզի մոտկայքում: Ոստիկանությունը կանգնեցրել է երեք մեքենաներից կազմված շարասյուն, որը փորձել է անօրինական մուտք գործել Թուրքիայի տարածք: Երբ վարորդները հրաժարվել են կանգնեցնել մեքենան, ոստիկանությունը կրակ է բացել մեքենաների անվադողերի ուղղությամբ:
Մեքենաների վարորդներից մեկը ձերբակալվել է, մյուս երեքը փախուստի են դիմել դեպի Սիրիայի տարածք: