Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելին մեղադրանք է առաջադրվել՝ 1997 թվականի փետրվարի 28-ին ռազմական հեղաշրջում կատարելու համար: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Այս հեղաշրջումը չորրորդն էր 1960, 1971, 1980թթ. հեղաշրջումներից հետո և ստացավ «պոստմոդերնիստական» անվանումը: Հեղաշրջման հետևանքով իշխանությունից հեռացվեց գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանի «քաղաքական հայրը» ` Նեջմեթդին Էրբաքանը: Այս գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել գեներալներ Չևիք Բիրը, Էրոլ Իզկանսաքը և այլն: Գործ հարուցելու սանկցիան տվել է Էրզրումի դատարանը: