տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում պաշտոնից ազատվել է կոռուպցիայի գործում ներգրավված դատախազի տեղակալը

Թուրքիայում պաշտոնից ազատվել է կոռուպցիայի գործում ներգրավված դատախազի տեղակալը

160
0

zekeriya_oz

Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել աշխատանքից ազատել Ստամբուլի դատախազի տեղակալ Զաքարիա Օզին։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Խորհուրդը, ուսումնասիրելով կոռուպցիոն սկանդալի հետ կապված հայցերը, որոշում է կայացրել Օզին տեղափոխել Բաքըրքյոյի դատախազություն։ Որոշման մեջ նշվում է, որ «Օզը չի ավարտել կոռուպցիոն գործը ժամանակին և դրա փաստաթղթերը չի փոխանցել դատարանին»։ Բացի այդ, պարզվել է, որ շինարարական ընկերության հրավերով նա հանգստացել է Դուբայում։

Հիշեցնենք, որ Օզի միջնորդությամբ ձերբակալվել են մի շարք անձիք, ովքեր կապված են տարբեր ոլորտներում գումարների լվացման և կոռուպցիայի հետ։ Ձերբակալվածների մեջ են նաև արդեն նախկին նախարարների որդիներ և գործարարներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here