տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում ոստիկանությունը ցրել է մի քանի քաղաքաներում տեղի ունեցող բողոքի ակցիաները

Թուրքիայում ոստիկանությունը ցրել է մի քանի քաղաքաներում տեղի ունեցող բողոքի ակցիաները

84
0

s1.reutersmedia

Երեկ Թուրքիայի մի քանի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, որոնք նվիրված էին կառավարությունում կոռուպցիոն սկանդալին։ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ ցույցերը ցրելու համար։

Ամենախոշոր բողոքի ակցիան տեղի է ունեցել Ստամբուլի Կաքըքյոյ շրջանում, ուր հավաքվել է 500 մարդ։ Նրանք փորձել են մոտենալ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության շրջանային գրասենյակին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել դա անել։ Ցուցարարները կոտրել են բանկերի և խանութների ապակիներ։

Անկարայում ցուցարարները հավաքվել են խորհրդարանի մոտ։ Նրանք բարիկադներ են սարքել փոքր փողոցներում և քարերով պաշտպանվել ստիկանների հարձակումներից։

Ցույցեր են տեղի ունեցել նաև մի շարք այլ քաղաքներում։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում Թուրքիայում ծագած կոռուպցիոն սկանդալի արդյունքում պարզ էր դարձել, որ դրանում ներգրավված են նաև կառավարության անդամներ։ Երկու օր առաջ հրապարակվել էր մի ձայնագրություն, որում իբր վարչապետ Էրդողանը խոսում է իր որդու հետ մեծ գումարների մասին։ Վարչապետը հայտարարել է, որ այդ ձայնագրությունը կեղծ է։